France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ համացանցի դանդաղ աշխատանքն ու սարսափ ֆիլմերն առաջացնում են միանման սթրես։ Այդ մասին հայտնել է շվեդական Ericsson ընկերության գիտնականների խումբը։
Փորձի մասնակիցները սմարթֆոնով նայել են տեսանյութ, իսկ մասնագետներն այդ ընթացքում չափել են նրանց պուլսը, ուղեղի ակտիվության մակարդակն ու աչքերի շարժման արագությունը։
Հետազոտողները պարզել են, որ երբ պատկերը «արգելակում» է, մասնակիցների մոտ սրտի բաբախի հաճախականությունը մեծանում է միջին հաշվով 38 տոկոսով։ Գիտնականները հաշվարկել են, որ տեսանյութի բեռնումը 6 վայրկյանով ուշանալը հանգեցնում է մարդու օրգանիզմի նույնպիսի արձագանքին, ինչպիսին սարսափ ֆիլմ դիտելու կամ մաթեմատիկական հավասարում լուծելու դեպքում է։









































