Իրաքում ԴԱԻՇ-ի գրոհայինները գլխատել են 15-ամյա դեռահասի այն բանի հանար, որ նա արևմտյան փոփ երաժշտություն է լսել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ծայրահեղականները բռնել են Այհամ Հուսեյնին CD-նվագարկիչով։ Դեպքը տեղի է ունեցել Մոսուլում, որը հանդիսանում է ահաբեկիչների պատվարներից մեկը։
Շարիաթի դատարանը դեռահասին դատապարտել է հրապարակավ մահապատժի։ Մահապատժի իրականացումից հետո տղայի դին վերադարձվել է նրա ընտանիքին։











































