Ամերիկացի զինվորականները Խաղաղ օվկիանոսի վրա փորձարկել են քիչ հեռահարությամբ բալիստիկ հրթիռի ոչնչացումը: Թիրախի գրավումը իրականացվել է երկրորդ սերնդի Aegis համակարգի օգնությամբ: Այս մասին հաղորդում է Պենտագոնի ՀՀՊ գործակալությունը:
Հավայան կղզիների ռազմական հրաձգարանից արձակված բալիստիկ հրթիռը հայտնաբերվել է Aegis համակարգի ռադարի միջոցով և ոչնչացվել է կինետիկ մարտագլխիկով Standart-3 1B կործանիչի միջոցով:
«Նախնական տվյալները վկայում են այն մասին, որ բոլոր տարրերն աշխատել են իրենց նշանակության համապատասխան: Այժմ ուսումնասիրվում է փորձարկման ընթացքում հավաքված տեղեկությունը»,- նշվում է ՀՀՊ գործակալությունում:









































