ԱՄՆ կոնգրեսը խոստովանել է Իրանի և Հյուսիսային Կորեայի հարձակման դեպքում բալիստիկ հրթիռների հարվածներից պաշտպանվելու երկրի անկարողությունը: Lenta.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Գլխավոր վերահսկողական վարչության զեկույցում:
Պաշտպանության ամրապնդման համար ԱՄՆ իշխանությունները մտադիր են ուժեղացնել ՀՀՊ համակարգերը և մշակել խնդրի տնտեսապես արդյունավետ լուծում: «Որոշ ընթացիկ սպառնալիքներ չեն կարող հաղթահարվել առկա միջոցներով: Ավելի շուտ՝ բազմամիլիարդանոց ներդրումներ կպահանջվեն»,- հաղորդվում է զեկույցում:
Փետրվարի սկզբին Փխենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո ԱՄՆ-ը հայտարարեց Կորեական թերակղզում THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագրերի մասին:
Հյուսիսկորեական հեռահար ազդեցության հրթիռն արձակվել է փետրվարի 7-ին:










































