Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Թովմա Մաթևոսյանի սպանության մանրամասները. մամուլ

Հրանտ Մաթևոսյանի եղբոր՝ Համոյի որդուն՝ Թովմա Մաթևոսյանին դանակահարած տեսուչ Տիգրան Մելիքյանը դեպքից անմիջապես հետո դիմել է փախուստի, և իրավապահներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել վերջինիս: Դեպքի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` սպանություն: Դանակահարողի հանդեպ հայտարարվել է հետախուզում: Հիշեցնենք, որ մայիսի 15-ի ուշ երեկոյան Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա գտնվող «Գանձակ» սուպերմարկետի դիմաց դանակահարություն է տեղի ունեցել: Վիճաբանության կողմերն էլ բնապահպանության տեսուչն ու Մոտկորի անտառապետ Թովմա Մաթևոսյանն են եղել:

Պատճառների մասին դեռևս հիմնավոր վարկածներ չկան, սակայն երեկ «Հրապարակ»-ին հաջողվել է որոշ մանրամասներ ճշտել դեպքի առիթով: Մասնավորապես հաջողվել է պարզել, որ պարզել, որ վիճաբանությունը ծավալվել է երկու օր առաջ ոստիկանների կողմից առգրավված մեկ բեռնատար փայտի շուրջ: Անտառից ոչ օրինական ճանապարհով բեռնատարով փայտ են հանել, ինչն իրավապահների և տեսուչի կողմից հայտնաբերվել է: Ընդհանրապես, տեղացիների պատմելով, տեսուչն ու անտառապետը հաճախ են վիճել ապօրինի անտառահատումների և փայտը նույն` ապօրինի ճանապարհով անտառից տանելու թեմայով:

Եվ հերթական անգամ բացահայտված ծառահատման ու փայտի տեղափոխման գործընթացը հանգեցրել է վիճաբանության, ապաև՝ ողբերգության:
Տեսուչն ուշ երեկոյան զանգահարել է Մաթևոսյանին և կանչել զրուցելու: Մաթևոսյանը գնացել է ընկերների հետ, ովքեր, սակայն, մեքենայից չեն իջել: Անտառապետը միայնակ է գնացել, շատ կարճ խոսել է և իրեն հապճեպ գցելով մեքենան, ասել է. «Ինձ հասցրեք հիվանդանոց, էս բ-ի տղեն ինձ դանակահարեց»: Սակայն, քանի որ դանակն ուղիղ սրտի մեջ է խրված եղել, հիվանդանոց հասցրել են, բայց փրկել չի հաջողվել՝ անտառապետը մահացել է:

Իսկ տեսուչը շատ արագ նստել է մեքենա ու, հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել, միանգամից փախուստի է դիմել՝ հենց դեպքի վայրից անմիջապես մեկնելով Բագրատաշենի անցակետ: Հայտնի է, որ նա հատել է հայ-վրացական սահմանը, և այժմ հայտարարվել է հետախուզում: Ոստիկանությունում հույս ունեն, որ վրաց իրավապահները կձերբակալեն և Հայաստանին կհանձնեն նրան, եթե, իհարկե, նա արդեն չի լքել նաև Վրաստանը: Սպանություն կատարած անձը՝ Տիգրան Մելիքյանը, 37 տարեկան է, սպանվողը՝ 35:

«Հրապարակ»-ի տեղեկություններով, այս գործի քննության ընթացքը փորձում են ուղղորդել և տեսուչի վիճակը մեղմել: Եվ սրանում որոշակի դերակատարում ունի Լոռվա բնապահպանական տեսչությունը, որի պետը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի վարորդի եղբայրն է: Սպանվածն այլևս չի կարող ցուցմունք տալ և արդարանալ, իսկ սպանողի համար, փաստորեն, միջնորդողներ կան, որոնք նաև փորձում են տեսչության համար կատարվածից դիվիդենտներ շահել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում