Բրիտանացի կոմպոզիտոր Արթուր Ջեֆսը՝ Penguin Café խմբի առաջատարը, NASA-ի աստղաֆիզիկոս Սամայա Նիսանկեի հետ համագործակցությամբ ստեղծել է երաժշտական ստեղծագործություն, որն ստացել է Black Hole 5.0 («Սև խոռոչ 5.0») անվանումը: Ստեղծագործությունը հիմնված է գրավիտացիոն ալիքների ձայների վրա՝ հաղորդում է Gzimodo-ն:
Կոմպոզիտորը ձայնագրությունը խմբագրելու համար կիրառել է համակարգչային ծրագիր և սեփական երաժշտությունն ավելացրել աստղադիտարանում ստացված ձայներին: Ջեֆը վերցրել է ազդանշանների գրաֆիկաները և դրանք վերափոխել MIDI մոդելի՝ էլեկտրոնային երաժշտական գործիքների միջև տվյալների փոխանակման ստանդարտ ձևաչափի:









































