Մեծ Բրիտանիայում բժիշկները կոտրել են հազվադեպ հիվանդություն ունեցող 12-ամյա աղջկա ոտքերը, վիրահատել են նրան և օգնել կրկին ոտքի կանգնել, հաղորդում է The Independent-ը:
Գանայի բնակչուհի 12-ամյա Գլորիա Աբեկան չի կարողացել ակտիվ կենսակերպ վարել և խաղալ իր հասակակիցների հետ, քանի որ նրա մոտ զարգացել է Բլատունի հիվանդությունը, ինչի պատճառով ոտքերն անիվի ձև են ընդունել: Տեղի բժիշկները ոչնչով չեն կարողացել նրան օգնել:
Աղջկան տեղափոխել են Մեծ Բրիտանիա, որտեղ նրան վիրահատել են: Այժմ նա անցնում է վերականգնողական կուրս, կարողանում է նստել և կանգնել ուղիղ ոտքերի վրա:










































