Առաջիկայում ԱՄՆ-ում կարող է կանեփի բորսա հայտնվել` Seed Commodities Exchange (Seed CX) ընկերության շնորհիվ, որը դիմում է ներկայացրել ապրանքային ֆյուչերսների առևտրի վերաբերյալ, գրում է Fortune-ն:
Seed CX-ում կարծում են, որ կանեփի բորսան կաշխատի մայիսից, երբ սկսվի նոր գյուղատնտեսական սեզոնը: Ենթադրվում է, որ բորսայում սերմեր, բույսեր և բուսական նյութեր կվաճառվեն:
Նշվում է, որ ընկերությունը 3.42 մլն դոլարի ֆինանսավորում է ներդրել, սակայն շատ ներդրողներ հրաժարվում են բարձրաձայնել իրենց անունը:
Բորսան կգործի այն շուկաներում, որտեղ մարիխուանան օրինականացված է:









































