Franz Ferdinand խումբը պաշտոնապես ներկայացրել է Right Thoughts, Right Words, Right Action ստուդիական ալբոմը: Սկավառակի անվանումը, դրա շապիկը և ստեղծագործությունների ցանկը հրապարակվել է Domino լեյբլի կայքում:
10 ստեղծագործություններ ներառող ալբոմը վաճառքի կհանվի 2013 թ. օգոստոսի 26-ին:
Նախկին ստուդիական Tonight: Franz Ferdinand ձայնագրությունը խումբը թողարկել է 2009 թ.: Ալբոմը բարձրացել է բրիտանական հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականը: Նոր ալբոմի վրա աշխատանքներ սկսելու մասին խումբը հայտարարել էր դեռ 2010 թ. փետրվարին, սակայն ալբոմին վերաբերող մանրամասները միայն այժմ են հրապարակվել:









































