Ամերիկյան Powerbal վիճակախաղում ջեք-փոթը կազմել է շուրջ 0.5 միլիարդ դոլար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խաղարկվող տոմսերից ոչ մեկը չի կրկնել «5+1» հաղթող թվերի կոմբինացիան: Հաջորդ խաղարկությունը կկայանա մայիսի 18-ին, հաղորդում է RIA Novosti-ն:
Վերջին տարիներին ջեք-փոթերը հաճախակի երևույթներ են դարձել, քանի որ 2012 թ. սկսած՝ Powerball-ն անցկացվում է նոր կանոններով. մեծացել է հաղթելու հնարավորությունը, սակայն ավելի բարդ է դարձել գլխավոր մրցանակը շահելը: Օրինակ՝ նախորդ փուլում ոչ ոք ջեք-փոթ չի շահել, սակայն 1.5 տասնյակ տոմսեր շահել են 1-ական միլիոն դոլար:
Powerball-ի տոմսերը վաճառվում են ԱՄՆ-ի 43 նահանգներում:











































