Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության աշխատակիցները վրդովված են ղեկավարության վերաբերմունքից: Նոր, ավելի ընդարձակ շենք տեղափոխվելուց հետո ղեկավարությունը լրագրողներին արգելել է օգտվել միկրոալիքային վառարաններից, տոստերներից և նույնիսկ էլեկտրական թեյնիկներից: Առանց սուրճի մնացած` ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքել են, տեղեկացնում է The Telegraph-ը:
Լրագրողներն ասում են, որ դա աշխատանքային օրենսդրության խախտում է: Նրանց բացատրել են, որ լրացուցիչ էլեկտրատեխնիկա օգտագործելը կարող է հրդեհ առաջացնել, այդ պատճառով էլ խոհանոցը հին շենքից նորը չի տեղափոխվել:
Դրա փոխարեն լրագրողներին առաջարկել են օգտվել ներքնահարկում գտնվող «Տեղեկատվական սրճարանից», որտեղ, բրիտանական խոշորագույն ԶԼՄ-ներից մեկի աշխատակիցների խոսքերով՝ միշտ երկար հերթեր, անհամ սնունդ, վատ սուրճ և բարձր գներ են:
Ընկերության ղեկավարությունը The Telegraph-ի ներկայացուցիչներին հայտնել է, որ միկրոալիքային վառարաններն, անվտանգության նկատառումներից ելնելով, «առանձին սենյակում» են տեղադրել, որպեսզի ծխացող սնունդը գործի չդնի հակահրդեհային համակարգը, և բոլոր ուղիղ եթերները չխափանվեն: Ընկերության ներկայացուցիչները անհանգստանում են նաև թանկարժեք տեխնիկայի պահպանության համար: Նրանք հայտնել են, որ BBC-ի շենքի յուրաքանչյուր հարկում առնվազն երկու «սուրճի ակյուններ կան», որտեղ կարելի է սուրճ եփել: Սակայն ակնհայտորեն դա աշխատակիցներին քիչ է:
Արդար լինելու համար պետք է նշել, որ փետրվարին BBC-ի հին շենքում միկրոալիքային վառարանում ծխացող սննդի պատճառով հակահրդեհային համակարգն աշխատել էր և խափանել ուղիղ եթերը:








































