ABC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ գլխավոր դոգ շոուի՝ Westminster Kennel Club-ի հաղթող է ճանաչվել CJ մականվամբ գերմանական փոյնթերը։ Եռամյա Սիջեյը Նյու Յորքում անցկացված մրցույթին մասնակցելու համար տիրոջ հետ եկել է Կալիֆոռնիա նահանգից։
Շան տերը պարզաբանել է, որ CJ մականունը բացվում է որպես California Journey («Ճամփորդություն Կալիֆոռնիայում»)։ Հաղթող շանը շնորհել են America’s Dog («Ամերիկայի շուն») կոչումը, որը նա կկրի մեկ տարի։ Նա չի ստացել դրամական որևէ փոխհատուցում, փոխարենը ստացել է արծաթագույն դիմակ և Նյու Յորքի լավագույն ռեստորաններից մեկում սթեյք ճաշակելու իրավունք։









































