Իրաքյան Քրդստանը քուրդ ծառայողներին աշխատավարձ վճարելու դիմաց համաձայնել է կենտրոնական իշխանությունների առաջարկությանը` Բաղդադի տնօրինությանը հանձնելու տարածաշրջանում նավթի արդյունահանումը և արտահանումը, հայտնում է TASS-ը: Այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Իրաքյան Քրդստանի կառավարությունը:
Քրդստանի կաբինետը նշում է, որ տարածաշրջանում ծառայողների թվաքանակը ներկայումս 1.4 միլիոն մարդ է, իսկ ամսական անհրաժեշտ վճարումները` ոչ պակաս, քան 890 միլիարդ իրաքյան դինար (մոտ $745 միլիոն): Այդ գումարի մեջ մտնում է նաև քրդական ոստիկանության աշխատավարձը:
Քրդստանի կառավարության պատասխանը ստացվել է մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին դիմել է քրդերին` տարածաշրջանի նավթային եկամուտները դաշնային իշխանություններին փոխանցելու առաջարկությամբ:
Ըստ Իրաքի վարչապետի բերած տվյալների` Քրդստանը օրական արտահանում է ավելի քան 600 հազար բարել նավթ, որը կազմում է Իրաքի ողջ արտահանման 16 տոկոսոը:









































