Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Տիգրան Սարգսյանի քաղաքական «օֆշորը»

Եվրասիական տնտեսական միության տնտեսական հանձնաժողովի նորանշանակ նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ հանդիպել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, և նրանք պայմանավորվել են հաճախ հանդիպել: Տիգրան Սարգսյանի այդ հանդիպման մասին հաղորդագրությունը ՀՀԿ-ում բավական արագորեն տարածում էին կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, որոնք, այսպես ասած, պատկանում են «ոչ հին գվարդիային», և որոնք Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության կազմում, այսպես ասած, նրա թիմն էին համարվում:

Այն, որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի, ըստ էության, ԵՏՄ կառավարության ղեկավարի պաշտոնին հայտնվելով՝ Տիգրան Սարգսյանը առնվազն որոշակիորեն վերականգնում էր իր գործոնը հայաստանյան քաղաքական կյանքում՝ կասկածից վեր էր: Մեդվեդևի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման հայաստանյան սոցցանցային տարածումներից կարելի էր եզրակացնել, որ առնվազն քարոզչական մակարդակում Տիգրան Սարգսյանն իր նոր դերակատարումը օգտագործելու է այդ գործոնի ակտիվության համար:

Թե ինչքանով նա իրապես կարող է ազդեցիկ լինել, ինչքանով նա կարող է իրապես իր նոր պաշտոնը օգտագործել Հայաստանում ազդեցության համար՝ բնականաբար, շատ դժվար է ասել, քանի որ այստեղ ամեն ինչ կախված է և՛ Սերժ Սարգսյանի ցանկություններից ու մտադրություններից, և՛ նաև առաջին հերթին Ռուսաստանի: Եթե Ռուսաստանը չցանկանա, որ Սերժ Սարգսյանը ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնը օգտագործի ներքաղաքական նկատառումներով, ապա դա բնականաբար տեղի չի ունենա: Սակայն շատ հավանական է, որ այս հարցում Ռուսաստանը, եթե անգամ ինքը չփորձի հենց Տիգրան Սարգսյանին ներգրավել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա ազդելու իր ակտիվ գործիքակազմում, ապա առնվազն դեմ չի լինի, որպեսզի Սերժ Սարգսյանը այդ ձևով իրականացնի իր մտադրությունները: Իսկ թե ինչ մտադրություններ կարող է ունենալ Սերժ Սարգսյանը՝ սա արդեն ավանդաբար պարզ է դառնում միայն վերջին ժամերին կամ րոպեներին:

Երևի թե մի բան հստակ է, որ շատ քիչ է Տիգրան Սարգսյանի, այսպես ասած, անմիջական ներգրավվածության հավանականությունը, քանի որ նա դեռևս չորս տարի պետք է զբաղեցնի իր, այսպես ասած, վարչապետական պաշտոնը: Մյուս կողմից, սակայն, փետրվարի 12-ի ելույթը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է ներիշխանական որոշակի երկարաժամկետ վերադասավորումների, և այս իմաստով Տիգրան Սարգսյանի 4 տարին կարող է լիովին տեղավորվել Սերժ Սարգսյանի ժամկետների մեջ:

Սերժ Սարգսյանը երևի թե որոշել է Տիգրան Սարգսյանին պահել օպտիմալ հեռավորության վրա՝ ոչ օվկիանոսից այն կողմ, բայց նաև ոչ Հայաստանում: Այլ կերպ ասած, ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի պաշտոնը այս իմաստով դառնում է նախկին վարչապետի համար յուրօրինակ քաղաքական «օֆշոր», այսպես ասած՝ ազատ քաղաքական գործունեության գոտի:

Այս տեսանկյունից, հայաստանյան իշխանական համակարգին վաղուց բնորոշ է որոշակի մեխանիզմ՝ Հայաստանում, մեղմ ասած, խնդրահարույց ճանապարհով կուտակած կապիտալը դուրս հանել դեպի օֆշորային գոտիներ, գրանցել այնտեղ, իսկ հետո արդեն, այսպես ասած, լվացված ու մաքրված վերադարձնել Հայաստան տարբեր բիզնեսների նպատակով:

Երևի թե տնտեսական այդ մեխանիզմը փորձ է արվում կիրառել նաև քաղաքականության մեջ և «օֆշորներով» անցկացնել նաև քաղաքական ռեսուրսները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում