Սիրիայի կառավարական զորքերի հրամանատարությունը հույս ունի մինչև ընթացիկ տարվա վերջ Ռաքքա քաղաքում գրավել ԴԱԻՇ-ի հենակետ՝ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի զինված ուժերի չմիջամտելու պայմանով: CNN-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի բանակի գեներալը:
«Ես չեմ կարող հանդես գալ իրական կանխատեսումներով: Բայց եթե չլինի Սաուդյան Արաբիայի կամ Թուրքիայի ռազմական ներխուժում, ես կարծում եմ, որ մենք կկարողանանք մինչև տարեվերջ Ռաքքայում լինել»,- հայտարարել է գեներալը, որը հրաժարվել է ներկայանալ:
Նա նշել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությունը «դարձել է իսկական օրհնություն»: «Նրանք (ռուսները) մեզ շատ լավ օգնում են երկու առումով՝ առաջին հերթին՝ ռազմական թռիչքներով, որպես այդպիսին: Նրանք նաև մեզ տրամադրում են օդից հետախուզության տվյալներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս նախազգուշական հարվածներ հասցնել»,- նշել է զինվորականը:









































