Արդեն առաջին անգամ չէ, որ Քիմ Քարդաշյանի դուստր Նորթ Ուեսթը արգելում է իրեն լուսանկարել՝ հայտնում է spletnik.ru-ն: Սակայն պարզվել է, որ դա վերաբերում է ոչ միայն պապարացիներին, այլև սեփական մորը:
35-ամյա Քիմ Քարդաշյանը Instagram-ում տեսահոլովակ է հրապարակել, որում երկամյա Նորթը ակտիվորեն բողոքում է իր վրա ուղղված տեսախցիկի դեմ:
«Ոչ մի լուսանկար»,- բացականչում է Նորթը:







































