Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

ՀԲ-ի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները Հայաստանում իրականացնում են վարկային ընթացիկ ծրագրերի արդյունքների գնահատում և մոնիտորինգ։ Այսօր կայացած հանդիպման ընթացքում նրանք ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին ներկայացրել են երկշաբաթյա առաքելության արդյունքները, քննարկել առաջիկա ծրագրերը։

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սուսաննա Հայրապետյանը տեղեկացրել է, որ նախարար Դումանյանի հետ կայացած նախորդ հանդիպումից հետո թիմն ակտիվորեն աշխատել է։ Ալավերդու և Բերդի բուժկենտրոնների հիմնանորոգման ընթացքին տեղում ծանոթանալուց հետո փորձագետներն իրենց գոհունակությունն են հայտնել։ Նրանք նաև արձանագրել են, որ նկատելի առաջընթաց կա գնումների կազմակերպման գործում, բավական աշխատանք է տարվել մարզային հիվանդանոցների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև մարզային հիվանդանոցներում աուդիտներ անցկացնելու ուղղությամբ։ Ընդգծվել է, որ Համաշխարհային բանկի վարկային ընթացիկ ծրագրերի իրականացումն, ընդհանուր առմամբ, գնահատվում է գոհացուցիչ, որն ավելին է, քան նախորդ գնահատականը և այս փուլում համարվում է ամենաբարձրը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել են ինչպես ընթացիկ, այնպես էլ առաջիկա ծրագրերի առանձին բաղադրիչների մանրամասներին։ Քննարկվել են մարզերում մասնագետների պակասի, հիվանդների դեպի մայրաքաղաք հոսքի, առանձին ծրագրերում պետության մասնակցության, մարզային տարբեր ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների օրինակելի մոդել ունենալու և այլ հարցեր։ Երկուստեք կարևորվել է խնայված միջոցների հաշվին բժշկական ամբուլատորիաների արդիականացումը։

Նախարար Դումանյանը Համաշխարհային բանկի թիմին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի և բարձր գնահատականի համար։ Նա իր հյուրերին ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում մարզային հիվանդանոցների ֆինանսվորման բարելավման, մասնագետներով համալրման և բժշկական ծառայությունների բարելավման ուղղությամբ կատարված քայլերը։ Մասնավորապես անդրադարձել է 2013 թվականի բյուջեով պետական պատվերով իրականացվող հիվանդանոցային բուժօգնության համար տրամադրվող միջոցների համամասնությունն ի օգուտ մարզերի փոխելու, մարզերում մասնագետների պակասը լրացնելու և չիրականացվող մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով Երևանում տեղակայված բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունները, այդ թվում` երրորդ մակարդակի ծննդատները, մարզային բժշկական կենտրոններին կցելու, մայիսի 1-ից Ծննդօգնության և Երեխայի պետական հավաստագրերի մարզային կտրվածքով տեղայնացնելու և իրականացվող այլ քայլերին։ Ասաց, որ նշված միայն վերջին ձեռնարկման շնորհիվ անցած 16 օրվա ընթացքում 10 տոկոսով կրճատվել է մարզերից մայրաքաղաք եկող ծնունդների թիվը։

«Մեզ համար լիովին ընդունելի է խնայված միջոցներն առաջին հերթին ամբուլատորիաների վերանորոգմանն ուղղելու գաղափարը։ Այդ կերպ հետզհետե կկրճատենք ծրագրերից դուրս մնացած, դեռևս չվերանորոգված ամբուլատորիաների թիվը։ Սակայն երբեմն պետության և համակարգի առջև ծառանում են հրատապ լուծում պահանջող խնդիրներ, որոնք անհրաժեշտ կլինի ֆինանսավորել»,-ասաց Դերենիկ Դումանյանը։

Նախարարը կարևորել է նաև մարզային բուժհաստատություններում ախտաբանաանատոմիական ծառայության անհրաժեշտությունը։ Նշեց, որ ՀԲ միջոցներով արդեն իսկ այդ բացը լրացվել է Գավառի, Ապարանի, Գորիսի ԲԿ-ներում։ Իսկ Ալավերդու, ապա Գյումրու հիվանդանոցներում կարևոր այդ ծառայությունը կստեղծվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ։

Հանդիպման ավարտին նախարար Դումանյանն ընդգծել է, որ նման լուրջ քննարկումները հետագա արդյունավետ համագործակցության կարևոր նախապայման են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում