Միլիարդատեր Դոնալդ Թրամփը գնել է ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնողների թվից իր մրցակցի անունով կայքի դոմեն։ Այս մասին հայտնում է The Washington Times-ը։
www.jebbush.com կայք մուտք գործելու փորձի ժամանակ այցելուներն ավտոմատ կերպով վերաուղղորդվել են Թրամփի պաշտոնական նախընտրական ռեսուրս՝ www.donaldjtrump.com, որի գլխավոր էջում գրված է՝ «Ամերիկան կրկին մեծ դարձնենք»։
Նշվում է, որ www.jebbush.com հասցեն Բուշի պաշտոնական էջը չէ։









































