«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկ գիշերը Երևանյան լճի կամրջի մոտ կանգնած մարմնավաճառներից մեկին մոտեցել է մի տղա և բռունցքով հարվածել:
Ըստ ամենայնի՝ տղան եղել է այդ կնոջ «հաճախորդը», և հավանաբար ինչ-որ հարցերում ընդհանուր հայտարարի չեն եկել:
Մենք փորձեցինք ոստիկանությունից պարզել՝ դեպքն իրենց մոտ արձանագրվե՞լ է, թե՞ ոչ: Մեզ տեղեկացրին, որ ոստիկանության Մալաթիայի բաժնում կատարվում է քննություն:
Հարցին՝ հարվածից վնասվածք ստացե՞լ է կինը, ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արմեն Մալխասյանը պատասխանեց. «Դե, բռունցքով հարվածել են, դատաբժշկական փորձաքննությունը ցույց կտա»:
Նշենք, որ հարվածողը հայտնաբերվել է և բերման ենթարկվել, այս պահին պարզվոմ է նրա ինքնությունը:









































