Գյումրիի «Շիրակ»-ը պայմանագրեր է կնքել նոր ֆուտբոլիստների հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Շիրակ»-ում փորձաշրջան էին անցնում մի շարք ֆուտբոլիստներ։
Գյումրեցիների մարզչական շտաբը հրաժարվել է իվուարցիներ Կուակու Նդրի Մարսել Լեինսենի, Դիոն Սեդե Ջունի, Կուադիո Էմանուել Կլավիուսի ծառայություններից։ Վերջինս «Շիրակ»-ի կազմում հադես եկավ «ԼԱ Գելեքսի»-ի դեմ խաղում։ «Շիրակի» ճամբարից հեռացել են նաև Սևակ Փարսադանյանը (Ռուսաստան) և սերբ Դարկո Ռադոսավլևիչը։
Իսկ այսօր «Շիրակ»-ը Պայմանգրեր ստորագրեց երեք ֆուտբոլիստների հետ՝ ամերիկացիներ Էդեր Սմիթ Արեոլանի և Էդգար Էսպինոզանի, ինչպես նաև Ռումյան Հովսեփյանի հետ։ Վերջինս սկսել է գյումրեցիների հետ մարզվել երեկվանից։
Բոլոր երեք պայմանգրերն էլ նախատեսված են մինչև սույն թվականի հուլիսի 31-ը։
Հիշեցնենք, որ վաղը՝ փետրվարի 17-ին, «Շիրակ»-ը կմեկնի երկրորդ ուսումնամարզական հավաքի՝ Սոչի»,- գրված է պաշտոնական կայքում:









































