British Airways ավիաընկերությունը ուղևորներին կխնդրի թռիչքի ժամանակ հրաժարվել ընկույզներից, այդ թվում գետնընկույզից: Այս մասին հաղորդում է Metro-ն:
Հաճախորդներին թույլ է տրվում ինքնաթիռ ընկույզներ վերցնել, բայց ավիափոխադրողն այլևս չի մատուցի և չի վաճառի գետնընկույզ թռիչքների ժամանակ, ինչպես նաև ալերգիկ ուղևորներին կխնդրի աշխատակիցներին տեղյակ պահել այդ մասին:
Ինչպես հայտարարել է British Airways-ի մամլո քարտուղարը` ներկա պահին ընկերությունը փոխում է իր քաղաքականությունը: Որպես լրացուցիչ միջոցառում` ուղևորներին կխնդրեն զերծ մնալ ընկույզներ օգտագործելուց: Սպասվում է, որ նորարարություններն ուժի մեջ կմտնեն փետրվարի 18-ից:









































