Ռեփեր Քանյե Ուեսթը «սպիտակամորթ» ԶԼՄ-ներին խնդրել է չգրել «սևամորթ» երաժշտության մասին: Նման կոչով երաժիշտը հանդես է եկել Twitter-ի իր էջում:
«Pitchfork, Rolling Stone, New York Times և այլ «սպիտակամորթ» պարբերականներ: Խնդրում եմ, այլևս մի մեկնաբանեք «սևամորթ» երաժշտությունը»,- գրել է Ուեսթը:
Ռեփերը նշել է, որ ինքը «սիրում է, սիրում է, սիրում է» սպիտակամորթ մարդկանց: Սակայն երաժշտի խոսքերով` նրանք չեն հասկանում` ինչ է նշանակում լինել նախկին ստրուկների ծոռ և նման հաջողության հասնել:












































