Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանի հետ։
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Նման հանդիպում կայացել է»։ Պեսկովը չի ներկայացրել հանդիպման մանրամասները։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, թե Իրանը գնելու է 8 միլիարդ դոլարի ռուսական սպառազինություն ու ռազմական տեխնիկա։











































