Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի նախկին կինը կարծում է, որ գործարարին պատանդ են պահում: Այս մասին հայտնում է TMZ պորտալը՝ հղում անելով իրավական նոր փաստաթղթերում հայտնված հավաստումներին:
Մասնավորապես, Լիզա Քըրքորյանը պնդում է, որ 95-ամյա գործարարը հանրության աչքին չի երևացել 2012-ի հունիսից: Նրա խոսքով՝ իր նախին ամուսնու Tracinda Corp ընկեության մենեջերները հսկում են նրա գործողությունները և վերջին 5 տարիներին հեռու պահում նրան ընտանիքից:
Լիզայի խոսքով՝ իրենց դուստրը՝ Կիրան, որևէ կապ չի ունեցել Քըրքի հետ 2008-ից սկսած, և հոր հետ հաղորդակցվելու նրա բոլոր փորձերը խափանվել են գործարարի մենեջերների կողմից:
Իրավական փաստաթղթերում նշվում է, որ Լիզայի կարծիքով՝ Քըրքը կարող է մահվան շեմին լինի, և Կիրան ցանկանում է նրա տեսնել մինչ մահանալը:
Ի դեպ, Կիրան Քըրքի կենսաբանական դուստրը չէ, սակայն նա աղջկան մեծացրել է սեփական դստեր պես:









































