Մադրիդի «Ռեալ»-ի նախկին պաշտպան Մանուել Սանչիսը համեմատել է իր թիմը «Բարսելոնա»-ի և «Բավարիա»-ի հետ:
Սանչիսին հարցրել են, համաձայն է արդյոք, որ «Ռեալ»-ը ներկայումս զիջում է կատալոնացիներին և մյունխենցիներին:
«Այս ակումբների միջև գլխավոր տարբերությունն այն է, որ «Ռեալ»-ը պետք է նորից սկսեր իր մարզական ծրագրերի իրականացումը: Մինչդեռ «Բարսելոնա»-ն և «Բավարիա»-ն երկար տարիներ աշխատում են մեկ ուղղությամբ»,- Marca-ն մեջբերում է Սանչիսի խոսքերը:





































