«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին հայտարարել է, որ կատալոնական ակումբի հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Լուիս Սուարեսի կատարմամբ 11 մետրանոցը մրցակցի նկատմամբ արհամարհական վերաբերմունք չէր:
Հիշեցնենք՝ «Սելտա»-ի դեմ հանդիպմանը դարպասի ուղղությամբ հարվածելու փոխարեն արգենտինացի ֆուտբոլիստը խաղարկել է գնդակը՝ հնարավորություն տալով Սուարեսին հեթ-տրիկ ձևակերպել:
«11 մետրանոցը Մեսսիի և Սուարեսի կատարմամբ արհամարհանքի արտահայտում չէր: Նախ, դա արգելված չէ կանոններով: Երկրորդը՝ երկրպագուները գումար են վճարում՝ այդպիսի հանճարեղ հնարքներ տեսնելու համար»,-Barcastuff-ը մեջբերում է Անրիի խոսքերը:









































