Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը հնգամյա ժամկետով վերընտրվել է այդ պաշտոնում։ Այդ մասին նշված է ռուսական ընկերության մամլո հաղորդագրությունում։
Դրա համաձայն՝ հարցը դիտարկել է «Գազպրոմի» տնօրենների խորհուրդը և միաձայն որոշել է Ալեքսեյ Միլլերին 2016 թվականի մայիսի 31-ից հնգամյա ժամկետով ընտրել այդ պաշտոնում։ Այդպիսով Միլլերի պաշտոնավարումը երկարաձգվեց մինչև 2021 թվականը։







































