Այս տարի Սուրբ Վալենտինի օրը Ջասթին Թերուն Instagram-ում հրապարակել է կնոջ՝ Ջենիֆեր Էնիսթոնի հուզիչ լուսանկարը՝ Էյֆելյան աշտարակի ռեստորանում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: Լուսանկարին նա ավելացրել է #eiffeltower հեշթեգը և վարդի տեսքով սմայլիկ:
Հարկ է նշել, որ Ջենիֆեր Էնիսթոնի լուսանկարները նրա ամուսինը հազվադեպ է տեղադրում Instagram-ում: Նախորդ լուսանկարը, որտեղ նա Valentino-ի կարմիր հագուստով է, հրապարակվել է 2015 թվականին:






































