Google-ի բաժնետոմսերը սահմանել են պատմական առավելագույն արժեք: Մեկ բաժնետոմսի գինը հատել է 900 դոլարի նշագիծը: Ինչպես հաղորդվում է, այս տարվա սկզբից ՏՏ հսկայի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 30 տոկոսով: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Այսօր Google ընկերությունը հայտարարել է առցանց երաժշտություն լսելու ծառայության գործարկման մասին:
Վերլուծաբանների խոսքով՝ ի տարբերություն Apple-ի, որը այդպես էլ չկարողացավ արմատապես նոր սմարթֆոններ ներկայացնել, Google-ը մշտապես հայտարարում է նորանոր նախագծերի մասին, ինչը կօգնի ընկերությանը խուսափել Apple-ի բաժնետոմսերի ճակատագրից: Apple-ի բաժնետոմսերի արժեքը բուռն աճից հետո արագ անկում ապրեց:
Երեկվա արդյունքներով՝ Google-ի բաժնետոմսերի արժեքը բարձրացել է 3.3 տոկոսով, իսկ Apple-ինը հակառակը՝ նվազել 3.4 տոկոսով, ինչն արտացոլում է ներդրումային տրամադրությունները: