Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան լուրջ մտահոգություն են հայտնում Սիրիայում առկա իրավիճակի և այդ երկրում Ռուսաստանի գործողությունների կապակցությամբ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի գրասենյակի հաղորդագրությունում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկուշաբթի երեկոյան Փարիզում անցկացրել են հանդիպում, որի ընթացքում քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը:
«Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել Սիրիայում առկա իրավիճակի կապակցությամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի գործողությունների… Նրանք նշել են հրադադարի միջոցառումների կարևորությունը և բանակցային սեղանի շուրջ բոլոր կողմերի վերադարձը: Այդ ենթատեքստում նրանք պայմանավորվել են, որ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան առաջիկա օրերին պետք է միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատեն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:









































