Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 20 ֆուտբոլիստ է հայտավորել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի՝ «Ռոմա»-ի հետ առաջին խաղի համար: Այս մասին հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Մադրիդցիների կենտրոնական պաշտպան Պեպեն ու ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը բացակայում են թիմի հայտացուցակից վնասվածքի պատճառով:
«Ռեալ»-ի հայտացուցակը «Ռոմա»-ի հետ խաղին.
Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանյես, Ռամոս, Վարան, Արբելոա, Կարվախալ, Դանիլո, Մարսելո, Նաչո, Կրոս, Կազեմիրո, Իսկո, Խամես, Մոդրիչ, Կովաչիչ, Ռոնալդու, Բենզեմա, Խեսե, Լուկաս Վասկես:









































