Չեխիայի մայրաքաղաք Պրագայի երաժշտության թանգարանում հայտնաբերվել է Մոցարտի և Սալյերիի հեղինակած համատեղ անհայտ մի ստեղծագործություն: «Դա երաժշտական աշխարհի համար իսկական սենսացիա է»,- հայտարարել է թանգարանի ներկայացուցիչը: Կորած ստեղծագործությունը ավելի քան 200 տարեկան է:
«Մոցարտի և Սալյերիի կողմից ստեղծագործության համատեղ գրված լինելու փաստը հերքում է իտալացի գործընկերոջ ձեռքով սպանված լինելու վերաբերյալ տարածված վարկածը: Ընդհակառակը, նրանք հարգանքով են վերաբերվել միմյանց և հավանաբար անկեղծ բարեկամներ են եղել»,- այս կարծիքին են երաժշտության թանգարանի աշխատակիցները: Գտածոյի մանրամասների վերաբերյալ ավելի ուշ կհաղորդվեն:





































