Thursday, 16 07 2026
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Բայրամովը պաշտոնական այցով մեկնում է Մոսկվա
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին

Զինված ուժերում մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը

ՀՀ Զինված ուժերում փետրվարի 15-ին հանդիսավորությամբ մենկարկել է 2016 թվականի ձմեռային ուսումնական փուլի սկիզբը:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինված ուժերի զորամասերում անցկացված հանդիսավոր միտինգներին մասակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուսումնական փուլի մեկնարկով զորամասերում վերսկսվում են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված տեսական ու գործնական պարապմունքները: Առաջադրվում են նոր խնդիրներ` ուսումնական գործընթացի պահանջները լիարժեքորեն ու սահմանված ժամանակահատվածում կատարելու համար: Այս ամենի արդյունքում է կրթվում ու դաստիարակվում հայ զինվորը՝ որպես հայրենիքի պաշտպան, կատարելագործվում են նրա մարտ ավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ամրապնդվում է զինծառայողի մարտունակությունը:

Ձմեռային ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ զինծառայողներին իր բարեմաղթանքները հղելու նպատակով փետրվարի 15-ին ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Շնորհավորելով զինանձնակազմին` Սեյրան Օհանյանը նշել է, որ հայկական զինված ուժերը օրըստօրե կատարելագործում են իրենց մարտավարամասնագիտական կարողությունները: Յուրաքանչյուր խնդրի մեջ գաղափար ներդնելով` հայկական բանակում վերջնականապես ձևավորում է գաղափարական դաստիրականության այն ուրվագիծը, որի հիմքում պատրաստության հետ մեկտեղ յուրաքանչյուր զինծառայողի անցմնացորդ նվիրվածությունն է հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը փաստել է, որ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների, ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրի և առկա մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է ազգային և միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել ընդհանուր անվտանգության մակարդակը, իսկ այդ գործում իր ուրույն դերն ունի խաղաղապահ զորախումբը: Ըստ Սեյրան Օհանյանի` հայկական զինուժը խաղաղապահ առաքելություն առաջին հերթին իրականացնում է պետական սահմանում, և այդ փորձն է, որ հայոց բանակին հնարավորություն է տալիս երկրագնդի տարբեր հատվածներում նոր հաջողություններ արձանագրել, ապացուցել, որ հայկական զինուժը ոչնչով չի զիջում աշխարհի առաջատար բանակներին:

Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած նոր ուսումնական տարին ոչ միայն կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, այլև առավել կբարձրացնի զինված ուժերի մարտունակությունը, ԶՈՒ խաղաղպահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանն էլ հավաստել է, որ խաղաղապահ բրիգադը զինծառայողների արհեստավարժությունը առավել բարձրացնելու և միջազգային ասպարեզում նոր հաջողություններ արձանագրելու համար 2016 ուսումնական տարում իր համար որդեգրել է «Կերտում եմ խաղաղություն, պատրաստ լինելով պատերազմի» կարգախոսը, ուստի խաղաղապահները ջանք ու եռանդ չեն խնայել ու առաջադրված խնդիրները պատշաճ մակարդակով կատարելու համար:

Ուսումնական փուլի մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել նաև ԶՈւ ավիացիոն զորամասերից մեկում, որին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Համոզմունք հայտնելով, որ մեկնարկած ուսումնական տարին կամրապնդի նախկինում ձեռք բերվածը, Յուրի Խաչատուրովը զինծառայողներին մաղթել է նորանոր նվաճումներ, ձեռքբերումներ և հաջողություններ: ԶՈւ ԳՇ պետն ընդգծել է, որ յուրաքանչյուր զինծառայողի պարտքն է միացյալ ուժերով ուսումնական տարին ծառայեցնել ի նպաստ ազգային բանակի մարտական պատրաստության ամրապնդման, ինչի գրավականը անհատական մարտական պատրաստության աստիճանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում