Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեի պատվիրակության անդամները և Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալքալիանին քննարկել են Ռուս-վրացական պատերազմը և դրա հետևանքները:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ-ը, կողմերը քննարկել են նաև շրջափակված տարածքներում ստեղծված ներկայիս դրությունը:
Հաղորդվում է, որ հանդիպման մասնակիցները կողմ են հանդես եկել ԵԽԽՎ բանաձևի կատարմանը, որի դրույթները կատարում է միայն վրացական կողմը, իսկ Մոսկվան անտեսում է դրանք:










































