Կրիմսկ քաղաքում «Գանձասար-Կապան»-ը շարունակում է ուսումնամարզական հավաքը:
Այսօր թիմն ուժերը չափել է «Ուրալ»-ի երկրորդ թիմի հետ: Կապանյան ակումբը կարողացել է առավելության հասնել 2:1 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ռուսական թիմի պաշտոնական Թվիթերը:
Հատկանշական է, որ «Գանձասար-Կապան»-ը հաշվի մեջ առջևում է եղել 2:0 հաշվով, և «Ուրալ»-ի երկրորդ թիմին միայն խաղավերջում է հաջողվել գոլ խփել:

































