Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջատների պահվածքի հանդեպ տևական դիտարկումները ցույց են տվել, որ նրանց ուշադրությունն ամենաշատը գրավում են «Իլյիչի լամպերը»։
Մինչդեռ լուսադիոդային լամպերն ավելի քիչ են ներգրավում նրանց։ Այդ մասին հայտարարել են ամերիկացի գիտնականները։ Նրանք անցկացրել են համապատասխան հետազոտություն՝ դրա ժամանակ օգտագործելով հատուկ լամպ-թակարդներ, ապա հետևել, թե մի քանի ամսում որքան «զոհ» են որսում նրանք։











































