Microsoft-ը ներկայացրել է Lumia 650 սմարթֆոնը՝ Windows 10 օպերացիոն համակարգով աշխատող 4-րդ բջջային սարքը։ Այս մասին հայտնում է Engadget-ը։
Սարքը դասվում է բյուջետային հեռախոսների թվին և Եվրոպայում վաճառքի կհանվի փետրվարի 18-ից։ Գինը 199 դոլար է։
Lumia 650-ն ունի 5 դյույմանոց OLED-դիսփլեյ՝ 1280×720 կետ խտությամբ։ Այն ստացել է քառամիջուկ Snapdragon 212 պրոցեսոր, 16 գբ հիշողություն, որը կարելի է MicroSD քարտով հասցնել 200 գբ-ի։
Հիմնական տեսախցիկն ուն 8 մեգապիքսել խտություն, իսկ առջևի տեսախցիկը՝ 5 մգպ։ Կորպուսը պատրաստված է անոդացված ալյումինից։









































