Երբեք ուշ չէ սերն արտահայտելու կամ ռոմանտիկ ժեստ անելու համար, ինչպես մի 80-ն անց տղամարդ է ցույց տվել արևելյան Չինաստանում: Նա Սուրբ Վալենտինի օրվա առթիվ բարձարահարկ շենքի վրա լույսերով «գրել է»՝ «ես սիրում եմ քեզ», հայտնում է Qianzhou Evening News-ը:
Հարսանեկան հագուստով 84-ամյա Քիաո Դեուեյը համբուրում է իր կնոջ՝ 83-ամյա Լիու Շիհիուի այտը, ով նստած է սպիտակ զգեստով՝ ծաղիկները ձեռքին:
«Ես սիրում եմ քեզ»՝ գրել է Քիաոն Հանչժոու քաղաքի 218-մետրանոց շենքի վրա:

«Մենք ամուսնացած ենք 67 տարի: Մենք անցել ենք անհամար հիասթափությունների և դժվարությունների միջով, բայց մինչև հիմա իրար հետ ենք: Անկախ նրանից, թե կյանքն ինչքան դժվար է եղել՝ մենք երբեք բաժանվելու չնչին միտք անգամ չենք ունեցել»,- ասել է նա:
Բայց նրանք նաև երբեք որևէ ռոմանտիկ բան չեն արել միասին կամ նույնիսկ իրար չեն ասել՝ «ես սիրում եմ քեզ»:
Ամուսնանալիս նրանք հարսանիք չեն արել, ոչ էլ վկայական ունեն:










































