Tuesday, 30 06 2026
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին

ՀՅԴ-ն համաձայնագիրը կստորագրի իր համար հաղթական պայմաններով

Իշխանությունները և ՀՅԴ-ն վերջնական համաձայնության են եկել սպասվող համաձայնագրի տեքստի և ՀՅԴ-ին բաժին հասնող պաշտոնների շուրջ։ Սպասվում է, որ վաղը համաձայնագիրը կստորագրվի, և ՀՅԴ-ն վերջապես կստանա իրեն հասանելիք պաշտոնները։

Նախարարական պորտֆելների շուրջ ամեն ինչ անփոփոխ է՝ ՀՅԴ-ն ստանում է գիտության և կրթության, տարածքային կառավարման և էկոնոմիկայի նախարարությունները։ Նախարարի թեկնածուների հարցով ևս փոփոխություններ չկան. այդ նախարարությունները կգլխավորեն Լևոն Մկրտչյանը, Դավիթ Լոքյանը և Արծվիկ Մինասյանը։ Փոփոխությունները կապված են մարզպետի թեկնածուների շուրջ։

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ճիշտ էր, երբ ուրբաթ օրը նախագահական նստավայրում կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարում էր, որի ինքը շարունակելու է պաշտոնավարել։ ՀՅԴ-ին հաջողվել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը փոխել Գեղարքունիքով։ Թե Դաշնակցության քվոտայով ով կնշանակվի Գեղարքունիքի մարզպետ՝ հայտնի չէ։ ՀՅԴ-ում հակված չեն պաշտպանել Ռուբիկ Հակոբյանի թեկնածությունը՝ համարելով, որ նա ՀՅԴ անդամ չէ։

ՀՅԴ-ի համար այս փոփոխությունը չափազանց կարևոր էր և կարելի է ասել՝ հաղթական։ Գեղարքունիքի մարզի բնակչության թիվը կազմում է 278 հազար, մինչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Արագածոտնի մարզում ապրում է 168 հազար մարդ։ Մարզպետի պաշտոնը ՀՅԴ-ին պետք է ընտրություններում կուսակցության համար ձայն ապահովելու համար, իսկ որքան մեծ է մարզի բնակչության թիվը, այնքան ավելի մեծ է ընտրողների թիվը, և, բնականաբար, մեծ է վարչական լծակների կիրառման միջոցով ավելի ձայն ստանալու հնարավորությունը։

ՀՅԴ-ն կստանա Շիրակի մարզպետի պաշտոնը։ Սակայն ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրի՝ այդ պաշտոնը կզբաղեցնի ոչ թե Հակոբ Մաթիլյանը, այլ ներկայումս Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ Հովսեփ Սիմոնյանը։ Սա արվում է Ֆելիքս Ցոլակյանի տեղափոխման հետ կապված դժգոհությունը ինչ-որ կերպ մեղմելու համար։ Ի տարբերություն մինչև այժմ շրջանառվող մարզպետի թեկնածու Հակոբ Մաթիլյանի, ով խիստ բացասաբար էր ընկալվում Շիրակում, Սիմոնյանը համարվում է տեղի կադր։

Համագործակցության համաձայնագրի շրջանակներում ՀՅԴ-ն կստանա նաև Արաբկիրի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը։ Արաբկիրը ևս համարվում է Երևանի ամենախիտ բնակեցված վարչական շրջանը։ Այս պաշտոնը համաձայնագրում ֆիքսված չի լինի, բայց ՀՅԴ-ն այն կստանա համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո։

Մնում է հասկանալ, թե ՀՅԴ-ի այս հաղթանակին ինչպես կվերաբերվեն հանրապետական վերնախավը, որոնց համար ՀՅԴ-ի ամեն մի ձեռքբերում համարվում է անիմաստ և ոչինչ չտվող կորուստ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում