Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայում կրակի լիարժեք դադարեցումը մեծ մասամբ կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ռազմական կապերից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Նա այդ մասին հայտարարել է Բրյուսելում՝ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը։
Ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցումը պետք է լինի ընդհանուր լուծում։
Փետրվարի 12-ին Մյունխենյան համաժողովի ժամանակ բանակցող կողմերը պայմանավորվել էին շաբաթվա ընթացքում Սիրիայում հաստատել հրադադար՝ հայտնել էր ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։









































