Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեգհանը այսօր՝ փետրվարի 15-ին, քաղաքական և ռազմական բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատվիրակության հետ կայցելի Մոսկվա: Այս մասին հայտնում է Fars գործակալութունը:
Նշվում է, որ այցն իրականացվում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով:
Կողմերը կքննարկեն միջազգային հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր:











































