Saturday, 04 07 2026
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Խաղաղապահ բրիգադը հետագայում պրոֆեսիոնալ բանակի կերտման հիմքն է հանդիսանալու. Սեյրան Օհանյան

Հայաստանի խաղաղապահ բրիգադն այն կառույցն է, որը հետագայում հիմք է հանդիսանալու պրոֆեսիոնալ բանակի կերտման համար: Խաղաղապահ բրիգադում ՀՀ ԶՈՒ-ում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ընթացքում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Խաղաղապահ ուժերի բրիգադը համալրված է հիմնականում պրոֆեսիոնալ կազմով: Դուք յուրաքանչյուր ուսումնական փուլում պետք է ոչ թե նորովի սկսեք յուրացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայրենյաց պաշտպանի համար, այլ նախկինում ձեռք բերած հմտություններին պետք է ավելացնեք ձեր կարողությունները: Սա նշանակում է, որ խաղաղապահ ուժերի բրիգադն է այն կառույցը, որը հետագայում հիմք է հանդիսանալու պրոֆեսիոնալ բանակի կերտման համար»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը, այն սպառնալիքները, որոնք գոյություն ունեն, ստիպում են ոչ միայն ձևավորել ազգային անվտանգության երաշխիքներ, այլ նաև միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել անվտանգության համակարգը:«Եվ դա է ստիպում, որ մենք, բացի մեր առջև դրված խնդիրներից, անվտանգության ապահովման առաքելություն ենք իրականացնում նաև երկրագնդի տարբեր հատվածներում: Այդ գործում իր մեծ դերն ու նշանակությունն ունի մեր խաղաղապահ ուժերի բ րիգադը: Տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության ապահովման գործում խաղաղապահ բրիգադի ողջ անձնակազմի ներկայացուցիչներն իրենց դրսևորել են որպես բանիմաց զինծառայողներ՝ այդ ամենով բարձր պահելով Հայաստանի և նրա Զինված ուժերի վարկն ու արժանիքները»,- ընդգծել է Օհանյանը:

Սեյրան Օհանյանը օրը խորհրդանշական է համարում այն առումով, որ տարիներ առաջ հենց փետրվարի 15-ին Աֆղանստանից դուրս են բերվել Խորհրդային Միության բոլոր ստորաբաժանումները, որոնք այնտեղ խնդիր էին կատարում: «Բայց այսօր մեր խաղաղապահ ուժերի բրիգադը միացյալ զորախմբերի ու անվտանգություն ապահովող այլ պետությունների ու կառույցների հետ մեկտեղ այնտեղ մեծ առաքելություն է իրականացնում՝ ապահովելով աֆղան ժողովրդի խաղաղությունն ու կայունությունը այդ տարածաշրջանում: Բազմաթիվ անգամ լինելով այն վայրերում, որտեղ ծառայություն են իրականացրել հ այ խաղաղապահները՝ ես միայն հպարտություն եմ զգացել, զգացել եմ, որ ամեն օր, ամեն տարի բարձրանում են հայկական խաղաղապահ ուժերի վարկն ու նշանակությունը, իսկ այդ ամենի հիմքում դուք եք՝ ձեր հրամանատարների հետ միասին»,- դիմելով խաղաղապահներին` եզրափակել է Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում