Հայաստանում գործող փոքր կամ, ինչպես ընդունված է ասել, մարդ-կուսակցությունները անհանգստացած են «Կուսակցությունների մասին» օրենքում սպասվելիք փոփոխություններով։ Սահմանադրական փոփոխություններից հետո մի շարք օրենքներ, այդ թվում և վերը նշվածը պետք է համապատասխանեցվեն նոր սահմանադրությանը։
«Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով կուսակցության գրանցման և գործունեության մի շարք պահանջներ կարելի է ասել խստացվելու են։ Քաղաքում և մարզերում համապատասխան թվով գրասենյակներ և ներկայացուցիչներ ունենալը, ինչպես նաև մի շարք այլ պահանջներ դառնալու են պարտադիր պայման։ Ինչը փոքր կուսակցությունների դեպքում լուրջ խնդիր է։ Հետևաբար կուսակցությունները այս փոփոխությունը մեկնաբանում են որպես միջամտություն իրենց ներքին գործերին և հետապնդում։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը ՀՀԿ-ին սպասվելիք ճակատագիրը կանխորոշում է նաև ԱԺ-ում գործող մյուս կուսակցությունների համար, որոնք այսօր առիթը բաց չեն թողնում իշխանություններին հաճոյանալու, որպեսզի երկարաձգեն իրենց գոյությունը։
Մինչդեռ, Մակեյանի խոսքով, այն կուսակցությունները, որոնք պայքարել են ռեժիմի գործողությունների դեմ, զրկվում են ամեն ինչից և անգամ առաջիկայում կարող են կանգնել փակման վտանգի առաջ։
Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն էլ պրոցեսը հետապնդում է համարում իշխանությունների կողմից։
Մեր դիտարկմանը, թե հասարակությունը չի տեսնում իրենց աշխատանքի, գործունեության արդյունքը, հետևաբար ինչով է արդարացված իրենց կամ իրենց օրինակով գործող այլ կուսակցությունների գոյությունը, Շահվերդյանը հակադարձեց։
Մակեյանը նկատում է՝ կուսակցությունները պետք է կայանան քաղաքական խաղի կանոններով, որոնք հայտնի է, որ Հայաստանում չեն գործում։ Մակեյանի խոսքով սակայն, եթե անգամ կուսակցությունը փակեն էլ, ապա գաղափարներն ու քաղաքական դիրքորուշումը չեն կարող կուսակցության անդամների միջից հանել, և նրանք կսկսեն ավելի ուժեղ պայքարել։
Նշենք, որ ներկա պահին Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցված է թվով 79 կուսակցություն, որոնցից միայն 6 կուսակցություն է ներկայացված ազգային ժողովում։ Իսկ 11 կուսակցություն պարզապես ԱԺ-ում այլ խմբակցությունների կազմում պատգամավորներ ունի:









































