«Դժվար է չսիրելը 91-ամյա մարդու, որը կենդանի կատարմամբ է հանդես գալիս բեմում։ Եթե մաեստորն ֆրանսահայ երգիչ-երգահան Չառլ Ազնավուրն է, որը հայտնի է որպես Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, ապա երաժշտության լիակատար ցնծությունը հատում է աշխարհագրական, մշակութային և լեզվական պատնեշները»,- գրում է Al Arabiya-ի կայքը՝ անդրադառնալով Դուբայում Ազնավուրի համերգին։
Ազնավուրի համերգին, որը տեղի է ունեցել է ուրբաթ, հնչել են իտալերեն, իսպաներեն, ռուսերեն և իհարկե մեծ թվով ֆրանսերեն երգեր։ «Ավելի լավ կլիներ, եթե թարգմանիչ ունենայիք Ձեր կողքին»,- կատակել է Ազնավուրը։
Այնուհանդերձ բազմությունը երգում էր, բարձրաձայն ցնծում, ոմանք նույնիսկ ավարտին արտասվում էին։ Համերգն ավարտվել է հոտնկայս ծափողջույններով, որը տևել է մի քանի րոպե։
Ինչպեսև սպասվում էր, մեծ թվով ֆրանկոֆոններ էին եկել՝ այդ թվում՝ հարևան երկրներից։ Երիտասարդ աֆրիկացի ձեռնարկատիրոջ խոսքով՝ նա տարիներ է սպասել Դուբայում Ազնավուրի համերգին։ Հիշեցվում է, որ 1988 թվականին CNN-ի ևTime Online-ի քվեարկության արդյունքում Ազնավուրը ճանաչվել էր «դարի արվեստի գործիչ»՝առաջ անցնելով Էլվիս Փրեսլիից և Բոբ Դիլանից։
Համերգն ավարտվել է Emmenez Moi (վերցրու ինձ) երգով։ Երեկոյի ընթաքում երկու անգամ երգիչն անդրադարձել է ներգաղթյալների խնդրին՝ մնալով ապաքաղաքական, ինչը հեշտ չէ իր տարիքի մարդու համար, որը տեսել է աշխարի փոփոխվելը, սակայն նույնը մնացել։
Սոցցանցերը եռում են Ազնավուրի համերգի վերաբերյալ արձագանքներով, լուսանկարներով ու տեսանյութերով՝ որքան նրա ձայնի, այնքան էլ ոգու համար։ #aznavourgroupies սա ամենից շատ շրջանառվող հեշթեգն է։ Պատճառներ կան, թե ինչու է Ազնավուրը վաճառել ավելի քան 100 մլն ձայնագրություն, գրել ավելի քան 1200 երգ, որոնք երգվում են 8 լեզվով, և հայտնվել ավելի քան 80 ֆիլմերում։ Համերգին ակնարկ է արվել այդ ամենի վերաբերյալ։











































