Այսօր տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գ ործադիր մարմնի
հերթական նիստը, որի ընթացքում, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, քննարկվելու է մարզպետերի հարցը: ՀՀԿ ԳՄ նիստին, հնարավոր է, մասնակցեն նաև այն մարզպետերը, որոնց ճակատագիրը «վտանգված» է: Նրանք են` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը (Լիսկա), Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգ ալդյանը (Կովալ), Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը (Լոնդիկ):
«Ժողովուրդ»-ը զրուցել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ.
-Պարո°ն Շահգալդյան, Ձեզ հրավիրել են՝ մասնակցելու ՀՀԿ ԳՄ նիստին:
-Ես նման հրավերք չեմ ստացել:
-Տեղեկություններ կան, որ քննարկվելու է Ձեր պաշտոնանկության հարցը: Դուք
այդ մասին տեղյա՞կ եք:
-Շատ ծիծաղելի է, արդեն քանի տարի է`այդ հարցը լսում ենք, եթե Դուք այդքան
համոզված եք, այդ դեպքում ինչո՞ւ եք ինձ զանգահարել ու հարցնում:
-Այսինքն՝ համոզված եք, որ շատ լավ եք աշխատում, և Ձեզ չե՞ն կարող պաշտոնանկ անել:
-Էդ արդեն պիտի պաշտոնանկ անողներից հարցնեք: Ուղղակի 13 տարի է, ինչ քննարկվում է այդ հարցը, 2-3 ամիսը մեկ քննարկվում է պաշտոնանկության
հարց: Եթե իմ աշխատանքից դժգոհ լինեին, ինձ վաղուց պաշտոնանկ արած
կլինեին:
Հ.Գ. Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, թերթի լրագրողին չի հաջողվել զրուցել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ, քանի որ վերջինիս հեռախոսին ինչ-որ երիտասարդ է պատասխանել` հավաստիացնելով, թե Խաչատրյանը զբաղված է: Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հեռախոսին ևս անծանոթ մի մարդ է պատասխանել` անընդմեջ նշելով, թե Բարսեղյանը խորհրդակցության է: Իսկ ինչ վերաբերվում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, ապա վերջինս, լսելով «պարոն Ղուլարյան… » բառերը, անմիջապես անջատել է հեռախոսը: Ի դեպ, Ա. Ղուլարյանն արդեն սովորություն է դարձրել այդ կերպ խուսափել լրագ րողների հարցերին պատասխանելուց:











































