Բրիտանական HSBC բանկը մտադիր չէ իր գլխավոր գրասենյակը տեղափոխել Լոնդոնից, հաղորդում է բանկի ղեկավարությունը:
Անցյալ տարի Եվրոպայի խոշորագույն բանկը որոշում էր ընդունել Բրիտանիայից գլխավոր գրասենյակի տեղափոխման տարբերակը` այդ երկրում բիզնեսի վարման կանոնների խստացման ֆոնին: Մասնավորապես քննարկվում էր այն Հոնկոնգ տեղափոխելու տարբերակը, սակայն բանկի ղեկավարությունը որոշեց չգնալ այդ քայլին` Լոնդոնի շտաբ-գրասենյակը համարելով «իրադարձությունների լավագույն զարգացման» երաշխիք հաճախորդների ու բաժնետերերի համար:
«Լոնդոնը կատարյալ է տեղակայված, որպեսզի լինի տնային բազա այնպիսի գլոբալ ֆինանսական կառույցի համար, ինչպիսին HSBC-ն է»,- հայտարարել են բանկային խմբում:









































