Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պատասխանել Սիրիայի քրդերի հարձակումներին։ Այս մասին գործակալությանը հայտնել է վարչապետի գրասենյակում նրա աղբյուրը։
Ավելի վաղ Սիրիայի քրդերի առաջնորդներից Սալիհ Մուսլիմը հայտարարել էր, որ իրենք կհակազդեն Սիրիայի հյուսիս թուրքական յուրաքանչյուր ներխուժմանը։ Թուրքական հրետանին արդեն երկրորդ օրն է, ինչ Սիրիայի հյուսիսի սահմանամերձ շրջաններում հրետակոծում է Սիրիայի քրդերի դիրքերը։




































