ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Բաշար Ասադի ռեժիմը քննադատող բանաձևը: Արևմուտքի աջակցությամբ՝ Սաուդյան Արաբիայի և Քաթարի կողմից պատրաստված այս փաստաթղթի ծրագրին կողմ են քվեարկել ՄԱԿ-ի անդամ երկրներից 107-ը: Քսանը, ներառյալ՝ Ռուսաստանը, դեմ են եղել, 59-ը՝ ձեռնպահ:
Այս բանաձևի նման մեկ այլ որոշում օգոստոսին համաշխարհային հանրության կողմից ավելի մեծ աջակցություն էր ստացել: Այն ժամանակ փաստաթղթին կողմ էին քվեարկել ՄԱԿ-ի 133 անդամ երկրներ:








































