Apple-ը Samsung Galaxy S4 նորագույն սմարթֆոնն ավելացրել է այն սարքավորումների ցանկում, որոնք ամերիկացիների կարծիքով՝ ստեղծվել են պատենտների խախտմամբ: «Խնձորը» կարծում է, որ 22 սարքերի ստեղծման դեպքում կորեական ընկերությունն իր տեխնոլոգիաներն է օգտագործել։
Սկզբում ցուցակում 22 սարքեր են եղել, սակայն դրանցից մեկից Apple-ը հրաժարվել է՝ «հօգուտ» Galaxy S4-ի: Ընկերությունը կարծում է, որ Samsung-ի բոլոր ժամանակակից բջջային սարքավորումները «պատճենված են» iPhone-ից և iPad-ից:
Իրավաբանները, սակայն, խորհուրդ են տվել կենտրոնանալ մեկ սարքավորման և ոչ թե, օրինակ, Galaxy-ի ամբողջ տեսականու վրա։ Այդ պատճառով էլ Apple-ի հայտը մի քանի մասերից է բաղկացած, որոնցից յուրաքանչյուրը նվիրված է կորեական սմարթֆոնների և պլանշետների ոչ մեծ քանակության:
Դատարանը գործը կքննի ոչ շուտ, քան հաջորդ տարի:









































