Լազիկայի նավահանգստի կառուցումից հրաժարվելը Վրաստանի համար նշանակում է երկրի տնտեսական աճի և հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորության կորուստ: Այս մասին լրագրողներին հայտարարել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին:
«Եթե Լազիկայի նավահանգստի կառուցման ծրագիրը չդադարեցվեր, ապա հաջորդ տարվանից կաշխատեին նավերը բեռնաթափող 2 նավակայան: Այդ ժամանակ Աֆղանստանից բեռներ տեղափոխելու ամենաթեժ ժամանակը կլիներ: Եթե մենք լավ օգտագործեինք այդ պահը, Վրաստանի տնտեսությունը կկրկնապատկվեր»,- ասել է Վրաստանի նախագահը:
Բացի այդ, նա ընդգծել է, որ մերձակա շրջաններում ապրող բնակիչների համար կստեղծվեին բարձր վարձատրվող աշխատատեղեր, իսկ Վրաստանը կներառվեր բեռներ տեղափոխելու ամերիկյան համակարգի մեջ:









































